Mango-ն ընդհատել է աշխատանքը Ռուսաստանում
Իսպանական «Mango» ռեթեյլերը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում։
«Նկատի ունենալով բարդությունները, որոնք կապված են փոխադրման եւ առաքման հետ, «Mango» ընկերությունը չի կարող երաշխավորել իր գործունեության ապահովումը Ռուսաստանում։ Այդ առնչությամբ «Mango»-ն ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունն այդ երկրում»,- ասված է խանութի կայքում։
Interfax-ի հաղորդմամբ՝ Mango-ն ՌԴ-ում ավելի քան 80 խանութ ունի։ «СПАРК-Интерфакс» վերլուծական համակարգի տվյալներով՝ «Манго Раша» ՍՊԸ-ի տնօրենն իսպանական Punto FA SL-ն է։ «Манго Раша»-ի եկամուտը 2020թ․-ին կազմել է 12,3 միլիարդ ռուբլի, զուտ եկամուտը՝ 328,5 միլիոն ռուբլի։