Քուվեյթի արքայադուստրը քաղաքական ապաստան է խնդրել Բոսնիա եւ Հերցեգովինայից
Քուվեյթի արքայադուստր Մունիրա Ֆահադ ալ-Սաբահը եւ նրա գործընկեր Մեսաիդ ալ-Մեսաիլիմը քաղաքական ապաստան են խնդրել Բոսնիա եւ Հերցգովինայից՝ դա հիմնավորելով հայրենիքում հետապնդումների ենթարկվելով՝ կապված իշխանությունների գործողությունների քննադատության հետ, հաղորդում է The Guardian-ը։
Միեւնույն ժամանակ, Քուվեյթը մտադիր է միջազգային հետաքննություն սկսել արքայադուստր Մունիրային կալանավորելու եւ նրան հայրենիք հասցնելու համար։
«Սա շատ տագնապալի իրադարձություն է մարդու իրավունքների տեսանկյունից, քանի որ նման պրակտիկան խաթարում է չվերադարձման սկզբունքը՝ միջազգային սովորական իրավունքի նորմը»,- իրավապաշտպան Ալեքսիս Թիրին մեկնաբանել է Ինտերպոլին դիմելու Քուվեյթի իշխանությունների որոշումը։
Ալ-Սաբահը եւ Մեսաիլիմը Քուվեյթի իշխանական ընտանիքի ակտիվ քննադատներն են՝ չնայած այն հանգամանքին, որ արքայադուստր Մունիրան վերջինիս մերձավոր ազգականն է։