Ավստրալիայում ջրհեղեղից փրկել են ներքնակի վրա լողացող 93-ամյա կնոջը
Ավստրալիայում ջրհեղեղի ժամանակ ոստիկանները 93-ամյա մի կնոջ են փրկել, հայտնում է LADBible-ը։ Թոշակառուն, ներքնակից կառչած, լողալիս է եղել իր տանը։
ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկաններն ու կամավորները համատեղ ջանքերով կնոջը տան պատուհանից դուրս են հանել։ Ջուրն այնքան է լցվել ավստրալուհու տուն, որ մինչեւ առաստաղը մոտ 20 սանտիմետր է մնացել։ Թոշակառուն բղավել ու օգնություն է կանչել այն ժամանակ, երբ պատահաբար մոտակայքում սպաներ են եղել։
Տարեց կինը միջադեպի հետեւանքով չի տուժել, սակայն ջրհեղեղից նրա տանը հասցված վնասը դեռ պետք է գնահատվի։ Ավելի ուշ թոշակառուին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հաստատել են, որ պացիենտի վիճակը նորմալ է։