Ամերիկացու արդարացումը՝ արագության գերազանցման համար. «Պուտինը ստիպեց»
Ամերիկացին տուգանքից խուսափելու ակնկալիքով ոստիկանի հետ զրույցում արագությունը գերազանցելու անսովոր պատրվակ է բերել՝ հայտարարելով, որ Պուտինն է իրեն ստիպել անել դա։
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Ֆլորիդայում, ոստիկանը կանգնեցրել էր ավտոմեքենան արագության գերազանցման համար։ Վարորդը երկար ժամանակ ներողություն էր խնդրել ու արդարացել՝ տարբեր փաստարկներ բերելով։ Սակայն ոստիկանի վրա չէր ազդել: Վերջում վրդովված վարորդն ասել էր.
«Ճշմարտությունը սա է. ես հենց նոր իմացա, որ Պուտինն ասում է, որ պատրաստվում է ջերմամիջուկային պատերազմ սկսել։ Փորձեցի վերադառնալ տուն՝ իմանալու, թե ինչ է կատարվում։ Ես այստեղ խելագարվում եմ: Ես ծանոթներ ունեմ Ուկրաինայում»։
Ոստիկանության տեսանյութը, որը վերնագրված է՝ «Պուտինն ինձ ստիպեց անել դա», թվագրված է փետրվարի 24-ով։
Ոստիկանության ներկայացուցիչը Miami Herald-ին ասել է, որ արտասահմանում ճգնաժամի մասին հիշատակելը վարորդին չի փրկել տուգանքից: