Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հաստատել է այս տարվա ապրիլին կայանալիք ընտրություններում երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրությունը: Մակրոնի նամակը, որում նա հայտնում է իր որոշման մասին, հինգշաբթի հրապարակվել է Ֆրանսիայի տարածաշրջանային ԶԼՄ-ների կողմից:
«Խնդրում եմ ձեր վստահությունը նախագահական նոր մանդատի համար»,-ասված է հաղորդագրության մեջ, որի տեքստը, ի թիվս այլոց, իր կայքում ներկայացնում է Le Journal de Saône-et-Loire թերթը:
«Ես թեկնածու եմ, որը ձեզ հետ միասին պետք է ստեղծի եզակի ֆրանսիական և եվրոպական պատասխան դարի մարտահրավերներին։ Ես մեր արժեքները պաշտպանող թեկնածու եմ, որոնց սպառնում են համաշխարհային ցնցումները։ Ես թեկնածու եմ, ով ապագա է պատրաստելու մեր երեխաների և թոռների համար, որպեսզի մենք կարողանանք այսօր և վաղը ինքնուրույն որոշումներ կայացնել»,- հավելել է նա։