ԱՄՆ-ն չի տեսնում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հեռացնելու հնարավորություն
ԱՄՆ-ն չի տեսնում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հեռացնելու հնարավորություն՝ չնայած Ուկրաինայի կոչերին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։
ԱՄՆ-ը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի վրայով, դա սպառնում է պատերազմով Ռուսաստանի Դաշնության հետ, Վաշինգտոնը ցանկանում է խուսափել հենց դրանից, ընդգծել է Փսակին։
«Մենք կենտրոնացած ենք Ռուսաստանին մեկուսացնելու և նրան պատասխանատվության ենթարկելու վրա»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող ասել, թե արդյոք հնարավոր է Պուտինի և Բայդենի շփումը, քանի դեռ ռուսական զորքերը գտնվում են Ուկրաինայում, այժմ փոխգործակցության պլաններ չկան։