Փարիզը Կիևին զենք է մատակարարել
Ֆրանսիան վերջին օրերին զենքի և պաշտպանության միջոցների մատակարարում է իրականացրել ուկրաինական բանակի համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին France Info ռադիոկայանի եթերում։
«Շաբաթվա սկզբին մենք իրականացրել ենք առաջին մատակարարումները»,- ասել է նա: Նախարարը հստակեցրել է, որ երկուշաբթի օրը պաշտպանության միջոցներ են բերվել, մինչդեռ չորեքշաբթի օրը՝ զենք։ Դրա հետ մեկտեղ նա հրաժարվել է ճշտել, թե հատկապես որ զենքի մասին է խոսքը՝ հայտարարելով, որ դա լրացուցիչ ռիսկեր կստեղծեր ուկրաինացի զինվորականների համար: