Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է դոլարի նկատմամբ
Թուրքիական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ այսօր անցել է 14․10-ի սահմանը։ Կեսօրին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլար/ 14․14 լիրա փոխարժեքով։
Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ Առավոտյան 1 եվրոն գնահատվում էր 15․66 լիրա, իսկ ժամը 12։05-ի դրությամբ՝ 15․72 լիրա։
Ռուսաստան-Ուկրաիա պատերազմի ազդեցությամբ այս շաբաթվա սկզբին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել էր մինչև 14․65-ի։