Պատժամիջոցների քաղաքականությունը Արևմուտքի համար հետևանքներ կունենա. Զախարովա
Արևմուտքի քաղաքականությունը, որը կրակին յուղ է լցնում պատժամիջոցներով, անհետևանք չի մնա։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ինչպես ընդգծել է դիվանագետը, Արևմուտքի նման քաղաքականության հետևանքները կկրեն Եվրամիության երկրների հասարակ քաղաքացիները:
Զախարովայի խոսքով՝ պատժամիջոցներից կտուժեն նաև Եվրամիության ինստիտուտները, որոնք կբախվեն պատասխան պատժամիջոցների: