Արգենտինան տարհանել է Կիևում իր դեսպանատունը
Արգենտինան տարհանում է Կիևում իր դեսպանատունը, հայտնում է TN-ը՝ վկայակոչելով արտգործնախարար Սանտյագո Կաֆիերոյին։
«Ես հրաման եմ տվել տարհանել դեսպանատունը։ Վաղ առավոտյան մենք տեղափոխում էինք դեսպանին, նրա դստերը և հյուպատոսին, սա դիվանագետների վերջին անձնակազմն է, որ աշխատում էր այնտեղ»,- նախարարի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքներին և ուկրաինական զորքերին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։