Դուա Լիպայի դեմ դատական հայց են ներկայացրել
Բրիտանացի փոփ երգչուհի Դուա Լիպայի դեմ դատական հայց է ներկայացրել Ֆլորիդայից «Artikal Sound System» խումբը, որը պնդում է, որ 2020թ․-ի նրա հիթը՝ «Levitating», 2017թ․-ին թողարկված իրենց երգի՝ «Live Your Life»-ի կրկնօրինակումն է, հայտնում է TMZ-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Artikal Sound System»-ը պահանջում է վնասի փոխհատուցում։ Արտիստները կարծում են, որ «Levitating» երգի ամբողջ հասույթն իրենցն է։ Երգչուհին առայժմ չի մեկնաբանել մեղադրանքները։