Սերբիան «ահռելի ճնշման» տակ է՝ հակառուսական պատժամիջոցներն ընդունելուց հրաժարվելու պատճառով
Սերբիան «ահռելի ճնշման» տակ է, քանի որ դիմադրում է ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ այլ երկրներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառմանը միանալու հարցում: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Սերբիան միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որը դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա։ Նա հավելել է, որ Սերբիան միակ երկիրն է Եվրոպայում, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
«Սերբիան գտնվում է բացառիկ ծանր իրավիճակում, ինչպես երբեւէ քիչ է մեր ժողովրդի դիրքորոշման ընկալումը,- ասել է Վուչիչը հեռուստատեսային ուղերձում։- Մենք ահռելի ճնշման ենք բախվում»:
Մինչ ԵՄ-ն եւ Ռուսաստանը օդային տարածքի արգելքներ են սահմանել, Սերբիայի ֆլագմանային Air Serbia ավիափոխադրողը շարունակում է թռիչքներ իրականացնել Բելգրադի եւ Մոսկվայի միջեւ եւ ավելացրել է լրացուցիչ հնարավորություններ:
Վուչիչը մտավախություն է հայտնել, որ Սերբիան կարող է կորցնել ՄԱԿ-ի աջակցությունը Կոսովոյի կարգավիճակի հարցում, եթե որոշեն Ռուսաստանին դուրս թողնել համաշխարհային կազմակերպությունից։