Համաշխարհային բանկը հայտարարել է Ռուսաստանում եւ Բելառուսում բոլոր ծրագրերի դադարեցման մասին
Համաշխարհային բանկը հայտարարել է Ռուսաստանում եւ Բելառուսում բոլոր ծրագրերի դադարեցման մասին՝ վկայակոչելով «Ուկրաինայի ժողովրդի դեմ ռազմական գործողությունները»։
Որոշումն ընդունվել է այն կապացությամբ, որ մեծ թվով երկրներ, կազմակերպություններ եւ ձեռնարկություններ խզում են հարաբերությունները Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի պատճառով։
Երեքշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել էր, որ քննարկում է Ուկրաինայի՝ արտակարգ ֆինանսավորման համար խնդրանքը, մինչդեռ մեկ այլ ծրագիր մինչեւ հունիսի վերջը երկրին հնարավորություն տվեց 2.2 միլիարդ դոլար ստանալ:
Համաշխարհային բանկի խումբը նաեւ հայտարարել է, որ 3 միլիարդ դոլարի աջակցության փաթեթ է տրամադրում Ուկրաինային: