«Մենք երբեք չենք մոռանա ու չենք ների, որ հազարավոր ընտանիքներում գարունը չեկավ». Լիլիթ Մուրադյանի գրառումը որդու ծննդյան օրվա առիթով (Լուսանկարներ)
Հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի ու Վահե Խանամիրյանի որդին նախօրեին՝ գարնան առաջին օրը, նշել է ծննդյան օրը։ Փոքրիկը դարձել է մեկ տարեկան, եւ երիտասարդ մայրիկն իր միկրոբլոգում հրապարակել է այդ օրն արված լուսանկարներն ու գրառում արել։
«Դժվար օր էր, հիշում եմ, խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս, իմ ներսում ուրախությունն ու տխրությունը բախվել էին իրար, դա իմ «մեր» կյանքի ամենատխուր գարունն էր։ Մեր մարդուկի ծնվելը մեզ մի քիչ ուժ տվեց, ստիպեց ժպտալ, հավատալ ու ապրել։ Ես ու մեր ընտանիքն երջանիկ ենք, բայց մենք երբեք չենք մոռանա, չենք համակերպվի ու չենք ների, որ հազարավոր ընտանիքներում գարունը չեկավ և դեռ կա երեխա, ով սպասում է հորը, կա մայր, ում լացի ձայնը դեռ լսվում է։
Իմ տղա, դու հայ ես ծնվել, հայ լինելը հեշտ բան չէ։ Հայ լինելը պատիվ է, հայ լինելն անվերջանալի պայքար է, լինել հայ, նշանակում է Աստծուն մոտ լինել։ Մենք քեզ կտանք անսահման սեր, մենք քեզ կտանք ուժ, ու ամենակարևորը՝ մենք կտանք քեզ հայրենիք, որ սիրես ու ամուր կանգնես այս հողի վրա»,- գրել է Լիլիթը։
Լուսանկարը՝ այստեղ: