Իտալիայի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո Քսենիա Բորոդինայի նախկին ամուսինը Ռուսաստան է մեկնել
Գործարար Կուրբան Օմարովը Եվրոպայում երկարատեւ ճամփորդությունից հետո Ռուսաստան է մեկնել։ Նա այդ մասին հայտնել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի նախկին ամուսինը պատմել է «արտասովոր զգացողությունների» մասին Հռոմում ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց հետո։
«Արտասովոր զգացողությունն էին եւ ամենն, ինչ կյանքում ինձ հետ կատարվում է, միայն օգուտ է բերում ինձ։ Միակ բանը, ինչի համար հիմա զղջում եմ, այն է, որ իմ ինստագրամյան էջում ցույց եմ տվել մեքենայի համարանիշը, որով շրջել եմ Իտալիայում։ Բացի այդ՝ ինձ զարմացրել է իտալացի պահնորդը, որը մաքուր ռուսերեն էր խոսում»,- նշել է Օմարովը։
Գործարարի փաստաբանի՝ Սերգեյ Ժորինի խոսքով՝ Օմարովին բերման են ենթարկել գրեթե Հռոմ մուտք գործելուց անմիջապես հետո։ Ոստիկանության աշխատակիցները գործարարին բաժին են տարել, ուր մանրամասն հարցաքննել են այցի նպատակի մասին եւ ստուգել են իրերը, հեռախոսն ու Օմարովի անձնական նամակագրությունը։ Ամեն դեպքում, գործարարը ստիպված է եղել փետրվարի 28-ի գիշերն անց կացնել ոստիկանության բաժանմունքում։