«Ցեղասպանության հոտ է գալիս»․ Վիկտորյա Բոնյան՝ արտասահմանում ռուսներին հալածելու մասին
Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան երկու երկրում է ապրում։ Հեռուստաաստղը պարբերաբար Մոնակոյից Մոսկվա է մեկնում՝ միջոցառումներին մասնակցելու կամ կարեւոր գործերի դեպքում։ Նա երբեք խնդիրներ չի ունեցել, սակայն վերջին մի քանի օրերին Բոնյայի ու նրա ընկերների համար Եվրոպայում ապրելն առավել դժվար է դառնում։
«Ռուսները, որոնք երկար տարիներ ապրում են Եվրոպայում եւ որոնց երեխաները ծնվել են այստեղ ու դպրոց են գնում, բախվում են մարդկանց անբարյացակամ վերավերմունքին։ Նրանք ասում են․ «Գնա ու ասա քո նախագահին»։ Տպավորություն է, որ մենք Վլադիմիր Պուտինի հետ նստում ենք խոհանոցում ու թեյ խմում կամ շփվում WhatsApp-ով, ինչպես ձեզ հետ։ Ես հասկանում եմ՝ սարսափելի ցավ է, բայց հիմա ամբողջ աշխարհում ռուս խաղաղ բնակչության նկատմամբ ատելություն է տարածվում։ Իմ կարծիքով՝ ցեղասպանության հոտ է գալիս։ Սարսափելի է, որ դեռ շատ սերունդներ են իրենց սրտում կրելու այդ ատելությունը խաղաղ բնակիչների նկատմամբ, որոնք աղթքում են նրանց համար, ովքեր այսօր այս հանգամանքներում են հայտնվել»,- Super-ի հետ զրույցում ասել է աստղը։
Ավելի վաղ՝ իր միկրոբլոգում ուղիղ եթերի ընթացքում, Բոնյան իր կարծքին էր հայտնել Արեւմուտքում ռուսներին «չեղարկելու» վերաբերյալ․ «Շատ զարմանալի է, թե ինչպես են քաղաքական գործիչները ներկայացնում ժողովրդավարությունը։ Նրանք քեզ ասում են․ «Ամբողջ աշխարհը պետք է ժողովրդավարության հասնի, լինի մեզ մնան»։ Արդյունքում հենց ժողովրդավարությունը հասցնում է նրան, որ քեզ սկսում են ատել միայն այն պատճառով, որ դու ունես մի երկրի անձնագիրը, որը վարում է ձեր «դեմոկրատականից» տարբերվող քաղաքականություն»։