«Мумий Тролль» խումբը հայտարարել է, որ ավարտում է համերգային գործունեությունը
«Мумий Тролль» խումբը հայտարարել է իր համերգային գործունեությունը դադարեցնելու որոշման մասին։ Երաժիշտները նշել են, որ 20 տարուց ավելի իրենց աշխատանքն է եղել երգեր գրելը, որոնք միավորել են Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից ունկնդիրներին։
«Երաժշտությունը ձախողվել է»,- խմբի ինստագրամյան պաշտոնական էջում գրել են արտիստները։
Արտիստները հույս են հայտնել, որ իրենց երաժշտությունը դեռ կարող է պետքական լինել։ Նրանք անջատել են հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը, այնպես որ հայտնի չէ, թե ինչպես են որոշմանն արձագանքել երկրպագուները։
«Անհապաղ խաղաղություն է հարկավոր։ Մենք ստիպված կլինենք սկսել մաքուր էջից եւ տառապանքի ու ցավի միջոց անցնելով՝ փոխըմբռնում ու սեր որոնել։ Գուցե այս երաժշտությունը դեռ պետք գա»,- ասված է խմբի հայտարարության մեջ։