Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը «համակարգող պետություն» հասկացության ներդրում է նախատեսում։
«Արձանագրությունը ներդնում է «համակարգող պետություն» հասկացությունը եւ նախատեսվում է, որ դրա հովանու ներքո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժեր են ստեղծվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ օպերացիաներում կիրառման համար»,- ասվում է բացատրական գրառման մեջ։
Արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։