Ստեղծվել է բանկային քարտ, որը խրախուսում է քարտապաններին մարզումների համար
Ամերիկյան Paceline առողջարարական ընկերությունը թողարկել է անսովոր բանկային քարտ՝ Visa Signature Paceline, որով պարգեւատրելու է իր քարտապաններին ֆիզիկական ակտիվության համար, տեղեկացնում է Zdnet պարբերականը։ Օրինակ, այդ քարտի բազային քեշբեկը 1,5 տոկոս է, բայց այն կարելի է կրկնապատկել, եթե քարտապանները մարզվեն շաբաթը ոչ պակաս, քան 150 րոպե։
Մարզումների ինտենսիվությունը հաճախորդի հաշվին է կցվում հատուկ հավելվածի եւ սմարթ-ժամացույցի օգնությամբ, որոնք կարող են գրանցել մարդու ֆիզիկական բեռնվածությունները։ Paceline-ը որպես այդպիսին է համարում Apple Watch-ը, Garmin-ը կամ Fitbit-ը։ Այլ բրենդների մասին ընկերությունը չի նշում։
Paceline-ը Visa Signature Paceline հաճախորդների համար մարզումների տեսակների սահմանափակումներ չի դնում։ Ընկերության համար բավական կլինի, որպեսզի հաճախորդը շաբաթը 150 րոպեից ոչ պակաս արագացած զարկերակ ունենա։