Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք. մահացել է 18 քաղաքացի
Հայաստանում մարտի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420757 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2906066 վերջին մեկ օրում` 3380 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6472 պացիենտ, նվազել է 245-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 404157 անձ` վերջին մեկ օրում 486 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 8505 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1623 է: