Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերել
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինան զինաթափելուն։ Մոսկվան Կիեւին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել. Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ուկրաինայում, այդ թվում՝ Կիեւում, ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինան զինաթափելուն։ Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերել»,- Լավրովի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։