Ուկրաինայում հաջողությունից հետո ՌԴ–ի թիրախը Կարսն ու Արդահանն է. Թուրք կուսակցապետ
Թուրքիայի իշխող դաշինքի գործընկեր, ազգայնական «Մեծ միասնություն» (BBP) կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին թուրքական իշխանություններին կոչ է արել պայքարել ՌԴ–ի դեմ։
Թուրքական YeniAkit–ի փոխանցմամբ՝ BBP–ի առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին, անդրադառնալում ռուս–ուկրաինական հակամարտությանը, հայտարարել է, թե Թուրքիան ամենաշատը պետք է աջակցի Ուկրաինային։ «Եթե այսօր ՌԴ–ին չկանգնեցնեն եւ նա Ուկրաինայում հաջողության հասնի, ապա ՌԴ–ի հաջորդ թիրախը թուրքական պետություններն են, Կարսն ու Արդահանը։ Եթե հետագայում ՌԴ–ին մեր սահմաններին արդեն տեսնեք, չզարմանաք»,–ասել է թուրք կուսակցապետը։