Ռուսաստանցի ավիափոխադրողներին զրկել են Airbus-ի ինքնաթիռների պահեստամասերից
Ինքնաթիռներ արտադրող Airbus եվրոպական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է աջակցությունը ռուսական ավիաընկերություններին եւ պահեստամասերի մատակարարումը, ինչպես նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանում իր ինժեներական կենտրոնը ընդհատել է բոլոր գործողություններն Airbus-ի համար՝ պատժամիջոցներին համապատասխան, տեղեկացրել է Reuters-ը։
«Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ 2022թ. փետրվարի կեսի դրությամբ ռուսական ավիաընկերություններն օգտագործում են Airbus-ի արտադրության 322 ինքնաթիռ, դրանք ապահովում են Ռուսաստանի ավիաընկերությունների ընդհանուր ուղեւորափոխադրումների 41 տոկոսը։