Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը հետաձգվեց
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը հետաձգելու մասին։ Մրցումը նախատեսված էր 2022թ. ապրիլին Երուսաղեմում։
«Ուկրաինայում շարունակվող ողբերգական իրադարձությունների պատճառով Ուկրաինայի հավաքականի մասնակցությունը չի կարող լինել երաշխավորված, իսկ Ռուսաստանի թիմի մասնակցությունը չի կարող թույլատրվել։ Բացի այդ, մի քանի այլ թիմեր չեն հաստատել իրենց մասնակցությունը։
ՖԻԴԵ-ն կոչ է անում անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները Ուկրաինայում»,- նշվում է ՖԻԴԵ-ի պաշտոնական հաղորդագրությունը։
Աշխարհի թիմային առաջնությունը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին։ Իսրայելի շախմատային ֆեդերացիան կպահպանի անցկացման իրավունքը: