ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հրապարակել է ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմի զոհերի թիվը
ՌԴ-ի ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանն ունի 498 զոհ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքերով՝ ռուսական կողմն ունի 1 597 վիրավոր։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուկրաինական կողմն ունի 2870 զոհ, 572 զինծառայող գերի է ընկել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։
Մի շարք երկրներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ն, այդ կապակցությամբ հայտարարել են Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների մասին։ Մասնավորապես, ուրբաթ օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Պուտինի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ պատժամիջոցների մասին։