ԱՄՆ-ն թույլատրել է թիրախավորել ամերիկյան օդային տարածք մտած ռուսական ինքնաթիռները
ԱՄՆ իշխանությունները թույլ են տալիս ռուսական օդանավերի որսումը, եթե նրանք մուտք գործեն ԱՄՆ օդային տարածք՝ հակառակ սահմանված արգելքի։ Այս մասին ասվում է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմն արգելել էր ռուսական ինքնաթիռների թռիչքներն ԱՄՆ օդային տարածքում։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «ռուսական օդանավերի օդաչուները և անձնակազմի այլ անդամները կարող են կալանավորվել և հարցաքննվել իրավապահների կողմից»:
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները միանում է իր դաշնակիցներին՝ փակելով իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար՝ կապված Ուկրաինայում իրադարձությունների հետ։