Զելենսկին պետք է որոշի՝ լքե՞լ երկիրը, թե՞ մնալ. Բայդեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է որոշի՝ լքե՞լ երկիրը, թե՞ մնալ։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը։
«Կարծում եմ՝ նա պետք է այս որոշումը կայացնի։ Մենք անում ենք ամեն հնարավոր բան»,- ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարը գնահատել է նաեւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։ Նրա կարծիքով, այս հարցը պետք է լուծի հենց դաշինքը և Կիևը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցում և չեն մասնակցի Ուկրաինայում ռուսական կողմի դեմ հակամարտությանը։