Կիևի, Մարիուպոլի և Խարկովի բնակիչները կարող են լքել քաղաքները անվտանգության միջանցքներով. ՌԴ ՊՆ
Զինվորականները միջանցքներ են բացել այն քաղաքացիական անձանց համար, ովքեր ցանկանում են լքել Կիևը, Մարիուպոլը և Խարկովը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը:։
«Բոլոր քաղաքացիական անձինք, ովքեր ցանկանում են հեռանալ Մարիուպոլից, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող են դուրս գալ դեպի արևելք Մարիուպոլ-Շիրոկինո ճանապարհով: Այս ամենը վերաբերում է նաև Կիևի բնակիչներին, ովքեր կարող են լքել քաղաքը Վասիլկովի ուղղությամբ: Ռուս զինվորականները որևէ կերպ խոչընդոտներ չեն ստեղծում խաղաղ բնակչության ելքի համար»,- ընդգծել է Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Խարկովից հարավ-արևմուտքում ևս կա միջանցք՝ Լյուբոտինի ուղղությամբ։