Ուկրաինան ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական ներուժ, Ռուսաստանը դա թույլ չի տա. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան միջուկային զենք ստեղծելու տեխնիկական ներուժ ունի, Ռուսաստանի Դաշնությունը դա թույլ չի տա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում չպետք է լինի այնպիսի զենք, որը կարող է սպառնալ Ռուսաստանի անվտանգությանը։