«Պուտինը սխալ հաշվարկներ է արել». Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ռոսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժման մեջ։ Կոնգրեսում նրա ելույթը պաշտպանել են ոչ միայն դեմոկրատները, այլ նաև հանրապետականները։
Նա հայտնեց, որ Պուտինը սխալ հաշվարկներ է արել այն մասով, որ Ուկրաինային ոչ ոք չէր օգնելու: Այս պահի դրությամբ Ռուսաստանում խիստ ճգնաժամ է տիրում և դրանում մեղավոր է Պուտինը։
«Այսօր ես դիմում եմ ռուս կոռումպացված օլիգարխներին և առաջնորդներին: Ես միանում եմ իմ եվրոպացի դաշնակիցներին և պատրաստվում եմ գտնել և վերցնել նրանց զբոսանավերը, շքեղ բնակարաններն ու մասնավոր ինքնաթիռները։ Մենք գալիս ենք ձեր անօրինական շահույթների ետևից»,-ասել է Բայդենը։
Բայդենը ձևավորել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը կից խումբ, որոնք զբաղվելու են այս գործով, ինչպես նաև ընդունել է որոշում ըստ որի՝ փակել է օդային տարածքը Ռուսաստանի համար։