Լավրով. Երրորդ համաշխարհային պատերազմը միջուկային կլինի
Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե դա տեղի ունենա, միջուկային եւ կործանարար կլինի: Այս մասին Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, չորեքշաբթի դրանից մի հատված հրապարակվել է հեռուստաալիքի թվիթերյան էջին:
«Երրորդ համաշխարհային պատերազմը կործանարար միջուկային պատերազմ կլինի»,- ասել է նախարարը։
Լավրովը նաեւ ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերի վրա, ով ասել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների այլընտրանքը երրորդ համաշխարհային պատերազմը կլինի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։