Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են մարդասիրական օգնություն տրամադրումն Ուկրաինային
Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարներ Էմանուել Մակրոնը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ մարդասիրական օգնության տրամադրումն այդ երկրին։ Համապատասխան հաղորդագրությունը չորեքշաբթի տարածել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը եւ մարդասիրական օգնություն տրամադրման հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում էներգետիկ հարցերի շուրջ։