«Այն, ինչ անում են ռուսական մշակույթի ու սպորտի դեմ, նացիզմի դրսեւորում չէ՞»․ Միքայել Ոսկանյան
Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է արել, որով անդրադարձել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ֆոնին զարգացող իրադարձություններին։ Երաժիշտին, մասնավորապես, անհանգստացրել են ռուսական մշակույթի ու սպորտի դեմ արվող քայլերը։
«Իսկ այն, ինչ անում են ռուսական մշակույթի ու սպորտի դեմ, նացիզմի դրսևորում չի՞»,- ֆեյսբուքյան էջում հռետորական հարց է հնչեցրել Ոսկանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբից հեռացրել են ռուս դիրիժոր Վալերի Գերգիեւին։ Ռուս երաժիշտը Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2015թ․-ից։ Նրա հետ պայմանագիրը կնքված էր մինչեւ 2025թ․-ը։