Շվեյցարացի միլիարդատեր․ Աբրամովիչը փորձում է վաճառել «Չելսին»
Շվեյացարացի միլիարդատեր Հանսյորգ Վիսը առաջարկ է ստացել «Չելսիի» ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչից լոնդոնյան ակումբի վաճառքի վերաբերյալ։
«Աբրամովիչը փորձում է վաճառել իր առանձնատներն Անգլիայում։ Նա ցանկանում է նաեւ ազատվել «Չելսիից»։ Մարտի 1-ին ես նրանից ստացա լոնդոնյան ակումբը գնելու առաջարկ։ Ես դեռ կմտածեմ 4-5 օր։ Աբրամովիչը շատ մեծ գումար է պահանջում։ «Չելսին» Աբրամովիչին պարտք է 2 միլիարդ ֆունտ ստերլինգ, բայց ակումբը չունի այդքան գումար։ Դա նշանակում է, որ գնորդը պետք է փոխհատուցի նաեւ այդ գումարը։
Ես պատկերացնում եմ, որ գործընկերներիս հետ կարող եմ գնել «Չելսին», բայց հստակ գին դեռ չգիտենք։ Պետք է ուսումնասիրել ընդհանուր պայմանները։ Միայնակ չեմ գնի, սակայն 6-7 ներդրողների հետ հնարավոր է գործարքը»,- Վիսի խոսքը մեջբերում է Blick-ը։
Ուկրաինայում ռուսական զինուժի ռազմական գործողությունների պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է սառեցնել մեծահարուստ ռուսաստանցիների հաշիվներն ու ակտիվները իր տարածքում։