Կաննի կինոփառատոնն այս տարի չի ընդունի ռուսական պատվիրակությանը
Կաննի կինոփառատոնն այս տարի հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը։ Միջազգային հարաբերությունների սրման պատճառով Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները միջոցառմանը չեն մասնակցի, հայտնում է փառատոնի կայքը։
«Մեր մտքերն ուղղված են, մասնավորապես, ուկրաինացի արտիստներին եւ կինոարտադրության պրոֆեսիոնալներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին, որոնք կյանքերն այժմ վտանգի մեջ են։ 2022թ․-ի ձմռանը Կաննի փառատոնը մտել է պատրաստման փուլ։ Եթե պատերազմը չավարտվի պայմաններով, որոնք կբավարարեն ուկրաինացի ժողովրդին, որոշում է կայացվել, որ մենք չենք ողջունի ռուսական պաշտոնական պատվիրակություններին եւ թույլ չենք տա որեւէ մեկի ներկայությունը, որը կապված է ռուսական կառավարության հետ։ Սակայն մենք կցանականայինք պատշաճը հատուցել Ռուսաստնում նրանց, ովքեր ռիսկի են դիմել բողոք հայտնել Ուկարինայի վրա հարձակման եւ ներխուժման դեմ»,- ասված է կազմակերպիչների համատեղ նամակում։
Կազմակերպիչները հայատարել են, որ աջակցում են նրանց, ովքեր բողոքում են ընդդեմ ռազմական գործողությունների, սակայն նշել են, որ թույլ չեն տա փառատոնին, որն անց կկացվի այս տարվա մայիսին, որեւէ մեկի մասնակցությունը, որը կապված է ռուսական կառավարության հետ։