Ո՞ր պատվաստանյութերը կարող են ավելի արդյունավետ լինել օմիկրոնի դեմ
Ռուսական երկու պատվաստանյութեր կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեմ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ օմիկրոնի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի արդյունավետությունը հասել է 61,9 տոկոսի, իսկ «ԿովիՎակ-Դելտա»-ինը՝ 100 տոկոսի։ Այս մասին ասվում է Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարության Չումակովի կենտրոնի աշխատակիցները գնահատել են SARS-CoV-2-ի (7995о շտամ) օմիկրոն տեսակի չեզոքացման մակարդակը «ԿովիՎակ»-ով պատվաստված մարդկանց արյան շիճուկով։ Պարզվել է, որ հետազոտությունների 21 մասնակիցներից 13-ի մոտ պատվաստանյութը չեզոքացրել է օրգանիզմում օմիկրոնի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է մյուս պատվաստանյութին, «ԿովիՎակ-Դելտա» փորձնական դեղամիջոցի երկու չափաբաժին ստացած բոլոր 20 փորձամկների մոտ օմիկրոնը չեզոքացել է։