ԱՄՆ-ը փակում է երկինքը ռուսական ինքնաթիռների համար
ԱՄՆ-ը, Եվրամիությունից եւ Կանադայից հետո, պատրաստվում է փակել երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, տեղեկացնում է «Голос Америки»-ն։
Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, United Airlines ավիաընկերությունը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում՝ միանալով ամերիկյան այլ խոշոր ավիափոխադրողներին՝ Delta-ին, American Airlines-ին եւ UPS-ին։
Սպիտակ տունը վերջին օրերին ակտիվ խորհրդակցություններ է անցկացրել ամերիկյան ավիաարդյունաբերության ներկայացուցիչների հետ։