Քանյե Ուեսթը քանդել է իր առանձնատունը, որի համար միլիոնավոր դոլարներ է վճարել
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը քանդել է իր նոր առանձնատունը, որի արժեքը կազմում էր տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Այդ բախտին է արժանացել Մալիբուի լողափին գտնվող բնակարանը, հայտնում է Daily Mail-ը։
Ուեսթն այդ անշարժ գույքը ձեռք էր բերել անցած տարվա աշնանը։ Նա տան համար 57 միլիոն դորալ էր ներդրել։ Պարբերականը լուսանկար է հրապարակել, որում երեւում է, որ ապամոնտաժվել են տան տանիքը, պատուհանները, իսկ առաջին երկու հարկերը փակված են սեւ կտորով։
Դռների վրա առկա են «Արգելված գոտի․ մուտքը միայն անձնակազմի համար» գրությամբ պաստառներ։