Միլիարդատեր Լև Լևաևի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Tinder-ից խարդախի» դեմ
Իսրայելցի գործարար Լև Լևաևի ընտանիքը դատական հայց է ներկայացրել խարդախ Սայմոն Լեւաեւի դեմ (իսկական անունը՝ Շիմոն Հայութ), հայտնում է E! News-ը։
«Նա (Սայմոնը) երկար ժամանակ խաբեությամբ ներակացել է որպես Լեւ Լեւաեւի որդի եւ բազմաթիվ բարիքներ ստացել (այս թվում նյութական)՝ պնդելով, թե ինքը Լեւաեւների ընտանիքի անդամ է։ Նա նույնիսկ օգտագործել է LLD Diamonds ապրանքային նշանը՝ իր զոհերին ստիպելու համար հավատալ, որ ինքն, իսկապես, ալմաստի ընկերության մասն է եւ Լեւաեւների ընտանիքի անդամ»,- ասված է հայցում, որը մեջբերել է պարբերականը։
Լեւ Լեւաեւի դուստրը՝ Չագիտը, հայտարարել է, որ բազմամիլիոնանոց հայցն ուղղված է նրան, որ Շիմոն Հայութը «կանգնի դատարանի առաջ եւ արժանի պատիժ» ստանա։
Netflix սթրիմինգային հարթակը թողարկել է Tinder Swindler «Խարդախը Tinder-ից» վավերագրական ֆիլմը Շիմոն Հայութի մասին, որը «Tinder» ծանոթությունների հավելվածում ներկայացել է որպես Սայմոն Լեւիեւ։ Տղամարդը, որը ներկայացել է որպես միլիոնատիրոջ որդի, շփվել է տարբեր երկրներից կանանց հետ եւ խաբեւության եղանակով կարողացել է պարտքի պատրվակով մոտ 10 միլիոն դոլար ստանալ։