ՌԴ ՊՆ. Ռուս զինվորականները շարքից հանել են Կիևի հեռուստաաշտարակը
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական զինված ուժերն շարքից հանել են հեռուստաաշտարակի հեռարձակման սարքավորումները, գրում է «Գազետա»-ն:
«Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները ճնշելու համար Կիեւ քաղաքում բարձր ճշգրտության զենքերով հարվածներ են հասցվել Ուկրաինայի Անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտներին եւ հոգեբանական օպերացիաների 72-րդ գլխավոր կենտրոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի հարվածների արդյունքում բնակելի շենքեր չեն ավերվել: