Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք. մահացել է 20 քաղաքացի
Հայաստանում մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 342 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 420498 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2902684 վերջին մեկ օրում` 4020 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6717 պացիենտ, նվազել է 433-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 403671 անձ` վերջին մեկ օրում 755 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8493 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1617 է: