Բայդենն ուկրաինացիներին շփոթել է իրանցիների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 2-ին Կոնգրեսում իր ելույթի ժամանակ սխալ է թույլ տվել: Ուկրաինայի մասին իր ելույթում ամերիկացի առաջնորդը խառնել է ուկրաինացիներին ու իրանցիներին, գրում են ռուսական ԶԼՄ-ները:
«Պուտինը կարող է շրջապատել Կիեւը տանկերով, բայց նա երբեք չի ստանա իրանցիների հոգիներն ու սրտերը»,- ասել է Բայդենը:
Սա վերջերս ԱՄՆ նախագահի առաջին վրիպելը չէ. Փետրվարի սկզբին Բայդենը հայտարարեց Գերմանիայի Կիեւ «ներխուժման» մասին։ «Նախ թույլ տվեք ինձ պատասխանել առաջին հարցին. եթե Գերմանիան... եթե Ռուսաստանը ներխուժի, այսինքն՝ եթե տանկերն ու զորքերը նորից հատեն Ուկրաինայի սահմանը, ապա «Հյուսիսային հոսք 2»-ն այլեւս չի լինի, մենք դրան վերջ կտանք»,- ասել էր ամերիկացի առաջնորդը: