Harley-Davidson Inc ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը եւ իր մոտոցիկլետների մատակարարումները Ռուսաստան
Harley-Davidson Inc ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը եւ իր մոտոցիկլետների մատակարարումը Ռուսաստան։
Արեւմտյան շատ ընկերություններ, այդ թվում՝ General Motors Co-ն եւ գերմանական Daimler Truck Holding AG-ն, դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, փոխանցում է Reuters-ը։
Մոտոցիկլետային հսկայի բաժնետոմսերը կեսօրին ընկել էին 3 տոկոսով, ինչպես եւ Ուոլ Սթրիթի հիմնական ինդեքսները, քանի որ ճգնաժամն Ուկրաինայում սրվում է:
Եվրոպան Harley մոտոցիկլետների մանրածախ վաճառքի երկրորդ շուկան է ԱՄՆ-ից հետո: Ըստ Edgewater Research-ի ավագ վերլուծաբան եւ գործընկեր Քրիս Հոդսոնի՝ Harley-Davidson-ի ռուսական դիլերները դրա ավելի լայն դիլերային ցանցի միայն փոքր մասն են կազմում, որոնցից մոտ 10-ը գտնվույմ է Ռուսաստանում:
Ավտոպահեստամասերի արտադրության կանադական Magna International ընկերությունը, որը վեց արտադրական գործարան եւ մոտ 2500 աշխատակից ունի Ռուսաստանում, հայտարարել է, որ դրա գործարքներն այժմ շարունակվում են: