Այս տարի Չինաստանի տնտեսությունը բախվում է բազմաթիվ խնդիրների
Այս տարի Չինաստանի տնտեսությունը բախվում է բազմաթիվ խնդիրների երկրի ներսում եւ արտասահմանում, ներառյալ «հսկայական» ճնշումը համաշխարհային առեւտրում անորոշության եւ դեռեւս թույլ ներքին սպառման պատճառով: Այս մասին հայտարարել է առեւտրի նախարար Վան Վենտյաոն:
Նրա խոսքով, արտաքին առեւտուրը, որը նախորդ տարի նպաստեց աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսության զարգացմանը, կբախվի արտաքին պահանջարկի եւ 2021-ի վիճակագրական բազայի անորոշությանը: «Այս տարի ճնշումը արտաքին առեւտրի վրա կլինի հսկայական, եւ իրավիճակը շատ ծանր կլինի»,-ասել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, աշխատուժի պակասը եւ հումքի բարձր արժեքը նույնպես ճնշում են Չինաստանի փոքր ու միջին ընկերությունների՝ արտասահմանյան պատվերների կատարման վրա:
Հաշվի առնելով գլոբան անորոշությունը, Չինաստանը պետք է այս տարի «անի հնարավոր ամեն բան»՝ խթանելու համար ներքին սպառումը:
Նախորդ տարի չինական տնտեսությունը վերջին 10 տարում լավագույն աճն է ցուցադրել, որին նպաստել է կայուն արտահանումը եւ որպես արդյունք, առեւտրային հաշվեկշռի ռեկորդային դրական սալդոն: Սակայն եղել են նշաններ, որ այդ միտումը դանդաղում է սպառման թուլացման եւ անշարժ գույքի շուկայում անկման հետեւանքով: