ԵՄ դեսպանները կդիմեն Եվրահանձնաժողովին՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցության շանսերը գնահատելու հարցով
ԵՄ դեսպանները համաձայնել են նախնական գնահատել Ուկրաինայի ԵՄ անդամակցության շանսերը: Նրանք կխնդրեն Եվրահանձնաժողովի տալ այդ գնահատականը, հաղորդում է Bloomberg-ը:
Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հեռանկարները մարտի 10-11-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը, ասել են պաշտոնյաները:
Երբ նրանց պահանջը ստացվի, Եվրահանձնաժողովը պետք է որոշի՝ արդյոք Ուկրաինան պատրաստ է ԵՄ անդամակցության գործընթաց սկսել, թե ոչ, որից հետո Եվրահանձնաժողովի կարծիքը կներկայացվի ԵՄ 27 անդամ երկրներին: