Ավստրալիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը վարակվել է կորոնավիրուսով, բայց ինքնամեկուսացման ընթացքում կշարունակի կատարել պաշտոնական լիազորությունները, հաղորդում է AP-ն:
«Ես գրիպի ախտանշաններ ունեմ եւ բուժում կնցնեմ հաջորդ շաբաթվա ընթացքում»,-ասված է Մորիսոնի հայտարարությունում:
Նա նշել է, որ կշարունակի աշխատանքը վարչապետի պաշտոնում՝ կառավարության ուշադրությունը կենտրոնացնելով Ուկրաինայում պատերազմի, Ավստրալիայի արեւելյան ափերին ավերիչ ջրհեղեղի վրա:Նա մեկուսացել է Սիդնեյում իր պաշտոնական նստավայրում:
Ավելի վաղ մարտի 1-ին Մորիսոնը մամուլի ասուլիս էր արցկացրել երկրի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնի հետ, որտեղ Ավստրալիայի կառավարությունն Ուկրաինային խոստացել էր փոխանցել 50 մլն դոլարի հրթիռներ, սպառազինություն եւ այլ ռազմական տեխնիկա:
Մորիսոնը առաջին ավստրալացիներից մեկն էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել էր նախորդ տարվա փետրվարին եւ մինչ օրս եւս 2 լրացուցիչ դեղաչափ էր ստացել: