ԱԺ նիստ (Տեսանյութ)
Խորհրդարանն այսօր քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը
Ազգային ժողովն իր հերթական քառօրյա նիստերն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:
ԱԺ այս քառօրյայի օրակարգում է մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրության հարցը: Միակ թեկնածում ՔՊ-ի առաջադրած Վահագն Խաչատրյանն է, ով այս պահին ԲՏԱ նախարարն է: Ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի այդքան ձայն, հետեւաբար, ռավել հավանական է, որ ՀՀ նախագահը կընտրվի երկրորդ փուլով, երբ պետք կլինի պատգամավորների 3/5-ը:
Օրակարգում է նաեւ ԿԲ անդամի ընտրության հարցը, թեկնածուն ՔՊ-ի Քաղաքացիական պառաջադրած Լեւոն Սահակյանն է, ով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականն է:
Զինծառայողների վերաբերյալ միանգամից երկու հարց է օրակարգում՝ մեկը՝ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի, մյուսը ՔՊ ական Հայկ Սարգսյանի հեղինակած։
Վերջինս առաջարկում է ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները չծառայեն բանակում, իսկ ընդդիմադիր պատգամավորն էլ առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին որպես փոխհատուցում տրվող վարձով ապրելու գումարի տրամադրման կարգը։ Երկու նախագծերն էլ հանձնաժողովում դրական եզրակացություն են ստացել։