Պերսեպոլիսի թանգարանի պահեստներում Քսերքսես Մեծի դարաշրջանի անհայտ գրություն է հայտնաբերվել
Պերսեպոլիսի թանգարանի պահեստներում հայտնաբերվել է Քսերքսես Մեծի դարաշրջանի անհայտ գրություն։ Գտածոյի մասին հայտնում է Tehran Times պորտալը։
Հայտնաբերված տեքստի մեծ մասն, ըստ էության, գրության պատճենն է, որն արվել է Նաղշե Ռոսթամում Աքեմենյան թագավոր Դարեհ I-ի դամբարանի մուտքի երկու կողմերում։ Այս արձանագրության մասերը հայտնաբերվել են գերմանացի հնագետ եւ իրանագետ Էռնստ Էմիլ Հերցֆելդի գլխավորությամբ Ֆարթեդարան կոչվող շրջանում պեղումների ժամանակ։
«Պարսկական տարբերակն Աքեմենյան առաջին գրություններից մեկն է, որն ուսումնասիրվել եւ հրատարակվել է իրանցի գիտնականների կողմից, եւ հիմա՝ մոտ 55 տարի անց, արձանագրության էլամերեն տարբերակը պարունակող հատվածը նույնպես առաջին անգամ հրապարակվում է իրանցի գիտնականների կողմից»,- պատմել է հնագետ Սոհեյլ Դելշադը։
Նմանատիպ մի բեկոր է հայտնաբերվել 1949թ․ Քսերքսեսի պալատից դեպի հարավ՝ հարեմի շենքի արեւմտյան թեւում։
Էլամիտի կավե տախտակներ են հայտնաբերվել Պերսեպոլիսում 1933-34 եւ 1936-38թթ․ Չիկագոյի համալսարանի արեւելյան ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից: Դրանք պատկանել են Դարեհ Մեծի, Քսերքսեսի եւ Արտաքսերսես
I-ի օրոք Աքեմենյան կառավարության ժամանակներում պահվող վարչական գրանցումներին։
Պերսեպոլիսից տեքստերը արժեքավոր աղբյուր են հին իրանական բառապաշարի ուսումնասիրության համար, քանի որ դրանք պարունակում են բազմաթիվ իրանական բառեր եւ անուններ: