Հետաքրքրիր է իմանալ. Ծաղկի 15 տեսակ, որոնք յուրօրինակ տեսք ունեն (լուսանկարներ)
Ծաղիկը, որպես վերարտադրողական օրգան, իր տեսքով գրավում է փոշոտողների, ինչպիսիք են միջատներն ու թռչունները: Այս գործառույթը բերել է ծաղկի արտահայտիչ գունավորումների ու տարբեր ձևերի էվոլյուցիոն պայթյունի, ինչի արդյունքում ծաղիկի տեսքը հաճախ տարբեր կերպարներ է վերարտադրում:
Ինչպես գրում է boredpanda.com-ը` նման հատկությամբ օժտված են վառ ու գեղեցիկ խոլորձները (օրխիդեա), ինչի շնորհիվ էլ գրավում են միջատներին ու թռչուններին: Ինչպես նշում է աղբյուրը` ծաղկի յուրաքանչյուր տեսք գրավում է առանձին էակների` կոլիբրիների, մեղուների կամ այլ միջատների:
Առաջարկում ենք դիտել խոլորձի տարբեր մարմնավորումները` լուսանկարներով:
Կապիկի դեմք ունեցող օրխիդեա (Dracula Simia)
Թիթեռ-օրխիդեա (Phalaenopsis)
Մերկ մարդկանց տեսքով օրխիդեաներ (Orchis Italica)
«Անբարոյականի շուրթեր» (Psychotria Elata)
Պարող աղջիկներ (Impatiens Bequaertii)
Ծիծաղող մեղու (Ophrys bomybliflora)
Բարուրած երեխաներ (Anguloa Uniflora)
Թութակ-ծաղիկ (Impatiens Psittacina)
Վիշապի գանգ (Antirrhinum)
Եվրոպայի, Միացյալ Նահանգների և Հյուսիսային Աֆրիկայի այգիներում աճող արտասովոր բույսն ստացել է վիշապ-ծաղիկ անվանումը (antirrhinum): Ծաղիկն այսպես են անվանել վիշապի բերանի նմանության շնորհիվ, որը բացվում և փակվում է ձեռք տալիս:
Թռչող բադիկ-ծաղիկ (Caleana Major)
Երջանիկ այլմոլորակային (Calceolaria Uniflora)
Հրեշտակ-օրխիդեա (Habenaria Grandifloriformis)
Աղավնի-օրխիդեա կամ սուրբ ուրվական (Peristeria Elata)
Դարթ Վեյդեր (Aristolochia Salvadorensis)
Պարուհի, բալերինա
Ձեզ ենք ներկայացնում նաև Աշխարհի ամենամեծ ծաղիկը