Ֆրանսիայի նախագահի թեկնածուն խոստանում է վերջ դնել Թուրքիայի եվրաանդամակցության փորձերին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հունական Ekathimerini. պարբերականի հետ զրույցում խոստացել է ընտրվելու դեպքում վերջ դնել Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցելու փորձերին, փոխանցում է ermenihaber-ը։
«Ինձ ամենից շատը անհանգստացնում է թուրքական կառավարության շանտաժը: Ես դեմ եմ լինելու Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, որի գործընթացն առկախված է»,-ասել է Պեկրեսը:
Ավելի վաղ թուրքական մամուլին անհանգստացրել էին Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան, ով հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերոդում: